Հնդկաստանում շոգի պատճառով 29 մարդ է մահացել

Հնդկաստանում շոգի պատճառով  29 մարդ է մահացել

29 մարդ է մահացել Հնդկաստանում, որտեղ ավելի քան 1 ամսվա ընթացքում պահպանվում է արտասովոր շոգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ տեղեկությունների՝ բացի զոհերից, ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ջերմաստիճանն օրվա ընթացքում չի նվազում 40-ից, հունիսի 10-ին Նյու Դելիում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը: