Գլխավոր շտաբն առաջին անգամ կին կղեկավարի

Գլխավոր շտաբն առաջին անգամ կին կղեկավարի

ՆԱՏՕ-ի անդամ պետություններից Սլովենիայի զինված ուժերի գլխավոր շտաբն առաջին անգամ կին կղեկավարի։ Նա 55 տարեկան գեներալ-մայոր Ալենկա Էրմենցն է։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նա առաջին կինն է, որ նման բարձր պաշտոնի է հասնում զինվորական ասպարեզում։ Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը հայտարարել է, որ լիահույս է, որ Էրմենցը կկարողանա բարձրացնել սլովենական բանակի արդյունավետությունը։ Ալենկա Էրմենցը բանակում է մոտ 30 տարի։ Գեներալ-մայորի աստիճան ստացել է այս տարվա նոյեմբերին։