ՀՀԿ-ն պետք է դատարանում պատասխան տա պետական թալանի համար, ի՞նչ բանավեճ

ՀՀԿ-ն պետք է դատարանում պատասխան տա պետական թալանի համար, ի՞նչ բանավեճ

ՊՎԾ պետի պաշտոնակատար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հատկապես լրագրող ընկերներիս,

Ինձ հարցնում են, թե ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ հեռուստաբանավեճի կգնա՞մ ։

Սիրելիներ ջան, ՀՀԿ-ն պետք է դատարանում պատասխան տա պետական թալանի համար, ի՞նչ բանավեճ։

Իսկ եթե ուզում եք ճակատներին ասեմ ասելիքս, միայն կներկայանամ, կթվարկեմ ինչպես են թալանել, ինչպես են երկրի վարկանիշը իջեցրել միջազգային ասպարեզում ու կհեռանամ։

Սիրում եմ բոլորիդ»։