«Հրապարակ»․ Երեք հինգերորդի հարցն էլ է լուծված

«Հրապարակ»․ Երեք հինգերորդի հարցն էլ է լուծված

Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, եւ ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։ Հիշեցնենք․ կարեւորագույն որոշումների՝ վարչապետի ընտրության,ռազմական դրության, պատերազմի հայտարարման համար անհրաժեշտ որակյալ մեծամասնության՝ այս պառլամենտի դեպքում՝ 66 ձայնը Իմ Քայլն ունի։

Մի շարք կարեւորագույն մարմինների՝ ԲԴԽ, գլխավոր դատախազ, ՄԻՊ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն, այս պարագայում՝ մոտ 80 ձայն։ Իսկ հնարավո՞ր է առժամանակ հետո այդ մեծ կոնգլոմերատի՝ «Իմ քայլը»դաշինքի տրոհում տեղի ունենա, ինչպես, ասենք, եղավ 90-ականներին «Հանրապետություն» դաշինքի, հետագայում՝ կոալիցիաների, ապա՝ «Միասնություն» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության դեպքում, ինչն էլ կարող է նոր վարչապետի ընտրության հանգեցնել։

«Այդ հնարավորությունը զրոյական է․ հիշենք, որ վարչապետը եւս ընտրվում է պարզ մեծամասնությամբ՝ նախկին պառլամենտում 53, այժմյան պառլամենտում՝ 66 ձայնով։ Եվ ապա՝ եթե անգամ «Իմ քայլը» տրոհվի, ապա դուրս եկած պատգամավորներն այլ ֆրակցիա մտնել չեն կարող, կարող են դառնալ միայն անկախ պատգամավորներ։ Ընդդիմադիրների օգնության կարիքը կզգացվի այն դեպքերում, երբ պահանջվող օրենքները 2/3-ի ձայներով պետք է ընդունվեն, այսինքն՝ 92 ձայնով։ Դրանցից մեկը սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, սակայն այս պարագայում էլ օրենքն ասում է, որ եթե տապալվում է 2/3-ով, կարող է անցնել 3/5-ով։