Դատախազությունը՝ մեր լուրի հետքերով

Դատախազությունը՝ մեր լուրի հետքերով

«Հրապարակ» թերթին կատարված հղումով մի քանի լրատվամիջոցներ նոյեմբերի 27-ին տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ մարզպետները համայնքապետերին կանչում և զգուշացնում են ընտրություններին իրենց նախատեսած տոկոսները «չխփելու» դեպքում գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Մասնավորապես ըստ հրապարակման՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի համայնքապետերին ասել է, որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին:

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքում սույն տեղեկատվությունը քննարկման նպատակով ուղարկվել է ՀՀ Արարատի մարզի դատախազություն: Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է իրականացնել ստուգողական գործողություններ՝ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները պարզելու նպատակով:

Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական