Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր` ժամը 17։00-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանի։
Ըստ Ալումյանի` մեղադրողը կողմը միջնորդության վերաբերյալ նեյտրալ դիրքորոշում է ունեցել։ Քոչարյանը եւս միացել է իր պաշտպաններին։
Կարծիքներ