Դատելով պարոն Սվիտալոսկու հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է

Դատելով պարոն Սվիտալոսկու հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է
Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյան ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու վերաբերյալ։


«Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։
Մենք վաղուց ընտելացել ենք, որ պարոն դեսպանը շատ բազմաշերտ եւ բազմազան դիվանագիտական ամպլուա ունի։
Դատելով իր հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է»։