ՖԻՖԱ-ն վերջնագիր է ներկայացրել

ՖԻՖԱ-ն վերջնագիր է ներկայացրել

ՖԻՖԱ-ն Իրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով արտոնել կանանց ներկա գտնվել մարզադաշտում՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ։ Այս մասին հայտնում է Lequipe-ն։ Նշենք, որ Իրանում, սկսած Իսլամական հեղափոխության օրվանից գործում էր արգելք, որով կանայք չէին կարող այցելել ֆուտբոլային հանդիպումներին։ Սակայն 2018-ին աղջիկներին թույլատրվեց ներկա գտնվել Ասիական Չեմպիոնների լիգայի «Պերսեպոլիս»-«Կասիմ» հանդիպմանը, ինչպես նաեւ մեկ ընկերական հանդիպման։ ՖԻՖԱ-ն ի գիտություն է ընդունել սա, սակայն եւ հայտարարել է, որ վստահ չէ, որ արգելքը ամբողջովին հանվել է Իրանում։ Եթե Իրանը համատի, ապա Ֆուտբոլի իրանական ֆեդերացիան կարող է հեռացվել ՖԻՖԱ-ի կազմից։