Մեծ ուրախություն՝ մեր մեծ տխրությունից հետո

Մեծ ուրախություն՝ մեր մեծ տխրությունից հետո

Այսօր Արթիկի ծննդատանը լույս աշխարհ են եկել 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի երկվորյակ եղբայրները՝ Կարենը և Նարեկը։ Նրանց մայրը՝ 40-ամյա մայրը՝ Թինա Թորոսյանը, երկվորյակ երեխաների լույս աշխարհ գալը մեկնաբանում է՝ մեծ ուրախություն՝ մեր մեծ տխրությունից հետո։ Երեխաները ծնվել են այն նույն օրը, երբ մի քանի տարի առաջ այս նույն օրը նրանց ավագ եղբայր Կարեն Դանիելյանը զորակոչվել է բանակ։ Իսկ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի հունվարի 17-ին, երբ պետք է Կարեն Դանիելյանը բանակից տուն գար, ինչպես մայրը պատմեց․ «Երազ եկավ, ասաց՝ շորերս ուղարկի օր կարենամ բանակից տուն գամ։ Բայց ինքն արդեն չկար»։

Երեխաներից Կարենի անունը դրել է մայրը, իսկ Նարեկը, ինչպես մեկնաբանեց, հակառակ կարդալու դեպքում գրեթե ստացվում է Կարեն։ Երեխաներից Կարենը ծնվել է 2 կիլո 100 գրամ քաշով, Նարեկը՝ 1 կգ 700։ «Մտածեցի, որ Կարենս գալու է, Կարենը նորից գիրկս է լինելու», - ասաց Թինան, երբ հարցրեցինք, թե ի՞նչ մտածեց, երբ իմացավ, որ երեխայի է սպասում։ Թինային այսօր այցելության են եկել ահռելի թվով մարդիկ՝ ծանոթ, անծանոթ, գրեթե ողջ Սարատակ գյուղը, որտեղ ապրում են Դանիելյան ամուսինները։

Նշենք, որ տիկին Թինայի ամուսինն աշխատանք չունի, մի քանի անասուն ունեն, զբաղվում է անասնապահությամբ։ Հարցին, թե սպասո՞ւմ են ամուսնու համար աշխատանքի առաջարկին, տիկին Թինան ասաց՝ հա, ինչու չէ՞ որ։