Վաղը կկայանա Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նիստը

Վաղը կկայանա Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նիստը

Մեր տեղեկություններով վաղը ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի նախորդ որոշումը, որով նա ազատ էր արձակվել եւ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ վերաքննության։

Ըստ փորձագետների, նիստը կայանալու էր ընտրություններից հետո, սակայն այսպես արագ քննությունը վկայում է այն մասին, որ Վերաքննիչի որոշումն իշխանությունը փորձելու է քարոզչական նպատակներով օգտագործել։

 Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում գրառում կա, որից տեղեկանում ենք, որ նա առաջիկայում ելույթ է ունենալու «Լազարեւյան ակումբի» առաջին նիստին․ «Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Հրավերներ են հղվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ նախագահին:

Ակումբը պաշտոնական հրավեր է հղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդունել է հրավերը և դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ ակումբի նիստին: Նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին»։