Զանգվածային թունավորում՝ ալկոհոլից, կան զոհեր

Զանգվածային թունավորում՝ ալկոհոլից, կան զոհեր

Հնդկաստանում մաքսանենգ ալկոհոլի հետեւանքով զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ԻԱՆՍ» լրատվական գործակալությունը։ Վերջին երեք օրում թունավորումից մահացել է 97 մարդ։ Մահացածները Ուտարակհանդ եւ Ուտար-Պրադեշ նահանգների բնակիչներ են եղել։ Ըստ հրապարակման, փետրվարի 7-ին, մի քանի գյուղերի բնակիչներ հուղարկավորության ժամանակ օգտագործել են այդ ալկոհոլը, որից հետո արդեն մի քանի ժամ անց, սկսվել են իրենց վատ զգալ։ Ոստիկանները հայտնաբերել ու առգրավվել են այդ գյուղերում 10 հազար լիտր մաքսանենգ սպիրտ։