Փոխվել է Աննա Հակոբյանի կարգավիճակը

Փոխվել է Աննա Հակոբյանի կարգավիճակը

Երեկ մի ուշագրավ բան նկատեցի. Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը արդեն Ֆեյսբուքի կողմից հաստատված կարգավիճակ ունի, թվում է, թե ինչ մի մեծ բան է, բայց իրականում սա երկար և լուրջ գործընթաց է, և շատ քչերին է հաջողվում անցնել այս հաստատումը: Ֆեյսբուքը ունի շատ խիստ պահանջներ և հաստատման ենթակա են միայն այն էջերը կամ մարդիկ, որ համապատասխանում են այս պահանջներին:

Առաջինը՝ հայտնիները կամ հասարակական գործիչները: Խոսքը՝ հետևորդների զգալի բանակ ունեցող աստղերի կամ համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների մասին է:

Երկրորդ՝ սպորտային թիմեր, կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա, որ հայտնի թիմերի մասին է խոսքը:

Երրորդը՝ ժամանց ապահովվող կազմակերպությունները: Այս կատեգորիայում մեծ նշանակություն ունի գործարար համբավ: Վատ վարկանիշ ունեցող կազմակերպութունը երբեք կարգավիճակ չի ստանում: Ֆեյսբուքը լուրջ ուսումնասիրություն է կատարում:

Չորրորդ՝ միջազգայի բրենդներն ու ֆիրմաները: Խոսքը մի քանի երկրում գրանցված և աշխատող կառույցների մասին է, որոնց գործարար համբավը ևս կարևորվում է:

Հինգերորդը լրատվամիջոցներն են, պետք է նշեմ, որ ամեն մի լրատվամիջոց չէ որ կարող է ստանալ կարգավիճակ: Հետևաբար կարելի է շնորհավորել առաջի տիկնոջը նման կարգավիճակ ստանալու կապակցությամբ: