Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ կգանձվի

Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ կգանձվի

Դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ  Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կգանձվի 200 հազար դրամ գումար: Մինչդեռ Փաշինյանը Քոչարյանից պահանջել էր 650 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի հայցն ընդդեմ Ն.Փաշինյանի կարճվել էր։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն էր համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել էր Փաշինյանը: