Տուգնել են ավտոբուսի վրա փակցված նկարի համար

Տուգնել են ավտոբուսի վրա փակցված նկարի համար

Չինաստանի Նինբո քաղաքի մարդկային դեմքերի նույնականացման համակարգը սխալմամբ տուգանք է գրել չինական հասարակությունում հայտնի մի կնոջ այն բանի համար, որ նրա նկարը փակցված է եղել ավտոբուսի վրա եւ համակարգը ավտոբուսի ընթացքը գնահատել է որպես կարմիր լույսի տակ անցում կատարելու սխալ: Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործայալությունը։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի խաչմերուկներից մեկում։ Իրավապահները պարզել են, որ մարդկային դեմքերի նույնականացման համակարգը, որը հետեւում է ճանապարհատրանսպորտային կանոնների պահպանմանը, սխալմամբ գովազդային պաստառի լուսանկարը ընդունել է որպես մարդ։ Հայտնի է դարձել, որ լուսանկարին բիզնես լեդի Դուն Մինչժուն է եղել պատկերված։ Այս դեպքից հետո որոշում է կայացվել համակարգը թարմացնել։