Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, Ֆուկուսիմա ճապոնական պրեֆեկտուրայի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով այդ երկրի գլխավոր օդերեւութաբանական կայանի հրապարակած տվյալները: Օջախի խորությունը 50 կմ է: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 12 պրեֆեկտուրաներում, ներառյալ՝ մայրաքաղաք Տոկիոյում: Ցունամիի վտանգ չկա: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվում: