«Սեւ ուրբաթը» նավթային շուկայում

«Սեւ ուրբաթը» նավթային շուկայում

«Սեւ ուրբաթը» սեւ էր նաեւ նավթի համաշխարհային շուկայի համար։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հասել է արդեն 59 դոլարի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Նման երկարատեւ գնանկում վերջին անգամ նկատվել էր 2015-ին։ Brent տեսակի նավթի գնանկումը կազմում է 6,18 տոկոս, իսկ WTI-ինը՝ 6,57 տոկոս։ Շաբաթվա կտրվածքով գնանկումը համապատասխանաբար 12 եւ 9,6 տոկոս է։ Bloomberg-ը նախազգուշացնում է, որ նավթադիլերների մոտ հոռետեսական տրամադրություններ են, որոնք այն աստիճան են զարգացել, որպիսին չի եղել սկսած 2014 թվականից։