Ֆրանկոֆոնիան լավ կազմակերպելու համար
Երեկ ՀՀ նախագահի նստավայրում մեդալներ են հանձնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման հարցում կարեւոր դերակատարում ունեցած եւ կազմակերպական խնդիրների լուծմամբ զբաղված պաշտոնյաներին։ Նրանք են՝ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը եւ ԱԳՆ արարողակարգի պետ Լեւոն Մինասյանը։
Մեդալները շնորհել է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկով։ ԱԳՆ աշխատակիցները ստացել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ։ Ի դեպ, ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան եւ դեկտեմբերի 15-ին պետք է մեկնի Բեյրութ՝ ծառայության։
Թերեւս այս նշանակման հարցում եւս որոշ դերակատարում է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպումը։
Կարծիքներ