«Հրապարակ»․ Թե ինչու են իրենց ցուցակում ներառել գեներալ Մանվելի աներորդուն
«Ցուցակ կազմելիս առաջնային նայում ենք, թե մարդն ինչ ծառայություններ է մատուցում հայրենիքին, երկրին, ինչ արժեհամակարգ է կրում, եւ որեւէ կապ չունի, թե նա ում եղբայրն է»,- ասաց «Մենք» դաշինքի թեկնածու, ավագանու նախկին՝ «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, մեկնաբանելով, թե ինչու են իրենց ցուցակում ներառել գեներալ Մանվելի աներորդուն՝ Նազիկ Ամիրյանի եղբորը։
«Օրենքը թույլ է տվել մարդուն առաջադրվել, խնդիր չունի, կոռուպցիայի մեջ թաթախված չէ եւ, այո, առաջադրվել է մեր ցուցակում»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Պետրոս Ամիրյանը «ԵԿՄ Ավան-Առինջ» տարածքային կազմակերպության նախագահն է, եւ այս տարվա ամռանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո, ոստիկանությունը խուզարկություններ էր արել ու զենք հայտնաբերել նաեւ ԵԿՄ Ավանի գրասենյակում։
Կարծիքներ