ՀԱՄԱՍ-ը սպառնացել է ռմբակոծել «Եվրատեսիլը»

ՀԱՄԱՍ-ը սպառնացել է ռմբակոծել «Եվրատեսիլը»

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ սպառնացել է ձախողել այս տարվա «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթ փառատոնը, որը անցկացվելու է Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում՝ ռմբակոծելով այն։

«Ընդունեք մեր պահանջները, որպեսզի կարողանաք ձեր տոնը նշել»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։ Խմբավորման պահանջները հետեւյալն են՝ պաղեստինյան տարածքների ապաշրջափակում եւ հրադադարի պահպանման ռեժիմի առնչությամբ ունեցած համաձայնագրերի պահպանում։

Նշենք, որ այս համաձայնության կայացման գործում որպես միջնորդ հանդես էր եկել Եգիպտոսը։ ՀԱՄԱՍ-ը նախազգուշացրել էր, որ կհրթիռակոծի Թել-Ավիվը «Եվրատեսիլի» ժամանակ, եթե Իսրայելը չհամաձայնի ներկայացված պահանջների հետ։ Զինյալները նշել են, որ իրենք թիրախավորել են «Գանեյ Թարուխա» համալիրը, որտեղ տեղի է ունենալու «Եվրատեսիլը»։

Հիշեցնենք, որ համաեվրոպական երգի «Եվրատեսիլ» մրցույթ փառատոնն այս տարի տեղի է ունենալու մայիսի 14-18-ին։