Ձերբակալել են շանը՝ ոստիկանին կծելու համար
Մեծ Բրիտանիայում ձերբակալել են չաու-չաու տեսակի շան քոթոթի այն բանից համար, երբ նա կծել էր ոստիկանին։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը։
Ըստ հրապարակման, շանը ձերբակալել են «Վտանգավոր շների մասին» ակտի հիման վրա, որը ընդունվել է դեռեւս 1991 թվականին։ Քոթոթը ինն ամիս կմնա շների խնամքի հատուկ կենտրոնում։
Ուշագրավ է այն, որ քոթոթի տերերը մտադիր են դիմել իրենց փաստաբաններին եւ իրավական գործընթացով հասնել քոթոթի ազատ արձակմանը։
Կարծիքներ