Հուղարկավորության ավտոբուսը հանգուցյալով հանդերձ շուռ է եկել

Հուղարկավորության ավտոբուսը հանգուցյալով հանդերձ շուռ է եկել

Թուրքիայում շուռ է եկել հուղարկավորությանը մասնակիցներ տեղափոխող ավտոբուսը։ Զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Դեպքը տեղի է ունեցել Մալաթիայի նահանգի Դարենդ շրջանում։ Ավտոբուսում եղել են հուղարկավորության մասնակիցները, որոնք Մալաթիա էին մեկնել Ստամբուլից։  Դեպքի վայր են ժամանել փրկարարական բրիգադները։ Ավտոբուսում եղել է նաեւ հանգուցյալի դին։