Թուրքմենստանի եւ Ադրբեջանի մոտեցումները համընկնում են կամ մոտ են իրար

Թուրքմենստանի եւ Ադրբեջանի մոտեցումները համընկնում են կամ մոտ են իրար

Ինչպես հաղորդում է «Թուրքմենստանն այսօր» պորտալը, Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ բանակցություններից հետո ասել է, որ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ երկու երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են իրար, եւ կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագորխակցությունը ՄԱԿ-ում, միջազգային եւ տարածաշրջանային այլ հարցերում:

Բերդիմուհամեդով-Ալիեւի բանակցություններն անցել են նախ փակ ռեժիմով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ստորագրվել են տրանսպորտային հաղորդակցությանը եւ լոգիստիկային վերաբերող համաձայնագրեր: Հիմնական հարցի վերաբերյալ՝ արդյոք Թուրքմենստանը ցանկություն ունի՞ միանալու, այսպես կոչված, Հարավային գազային միջանցք նախագծին, եւ կողմերը Կասպից ծովի հատակով խողովակաշար կառուցելու թեման շոշափե՞լ են, որեւէ տեղեկություն առայժմ չկա: