Բելգիան փակել է իր օդային տարածքը

Բելգիան փակել է իր օդային տարածքը

Բելգիան մի քանի ժամով փակել է իր օդային տարածքը` ավիադիսպետչերների գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: Գործադուլի դուրս եկած ավիացիոն ոլորտի աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում: Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում չեղարկվել կամ հետաձգվել է քառասուն ավիաթռիչք: Մոտ յոթանասունմեկ հազար ուղեւոր դեռեւս մնում է անորոշության մեջ: