«Լիվերպուլն» արգելել է «Բարսելոնային» գնել իր ֆուտբոլիստներին

«Լիվերպուլն» արգելել է «Բարսելոնային» գնել իր ֆուտբոլիստներին

Կատալոնական «Բարսելոնան» այլեւս չի կարողանալու գնել անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին՝ երեք սեզոն անընդհատ։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Նման համաձայնագիր երկու ակումբները կնքել են այն բանից հետո, երբ անգլիական ակումբի խաղացող, կիսապաշտպան բրազիլացի Կոուտինյոն տեղափոխվել էր կատալոնական ակումբ։ Ի դեպ, վերջինիս տրանսֆերի վրա կատալոնացիները ծախսել են 120 միլիոն եվրո։ Նշենք, որ անգլիական ակումբից կատալոնացիների մոտ են տեղափոխվել Խավիեր Մասկերանոն, Լուիս Սուարեսը եւ Կոուտինյոն։