Մշակույթի ոլորտով զբաղվելու համար պարտադիր չէ, որ լինես երգիչ, երաժիշտ, թատերագետ․ Մակունց

Մշակույթի ոլորտով զբաղվելու համար պարտադիր չէ, որ լինես երգիչ, երաժիշտ, թատերագետ․ Մակունց

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի դեմ արշավ է սկսվել։ Երեկ բաց նամակ էին հրապարակել, որով պահանջում էին նախարարի հրաժարականն այն պատճառաբանությամբ, որ Մակունցը հեռու է մշակույթից և չի տիրապետում ոլորտին։ Առիթն էլ այն էր, որ Մակունցը մերժել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանի հարազատների խնդրանքը, որ դժբախտ պատահարի զոհ դարձած Մարգարյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի շենքում։

Լիլիթ Մակունցը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին, ասաց․ «Ես միայն մեկ բան կարող եմ ընդգծել, կարող եմ նույնիսկ մեջբերել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն որոշման կարգը, որով սահմանվում է՝ ինչպես պետք է նման դեպքերում վարվել։ Ինչ վերաբերում է մնացածին, ես պարզապես շատ մեխ ցավում եմ ապրում իսկապես տաղանդավոր արտիստի կորստի կապակցությամբ, և չէի ուզենա, որ իր անունը շահարկվեր նման թեմաներում»։

Մակունցի խոսքով՝ ինքը կարող էր այս նախընտրական փուլում քաղաքական դիվիդետներ հավաքել օրենքը շրջանցելու և օրենքը խախտելու միջոցով, բայց չի գնացել դրան։ Ինչ վերաբերում է դժգոհություններին ու քննադատություններին, որ նա չի տիրապետում ոլորտին, մշակույթի խնդիրներին, Լիլիթ Մակունցն ասաց․ «Քարոզարշավը շուտով մեկնարկում է, և մշակույթի ոլորտով զբաղվելու համար պարտադիր չէ, որ լինես երգիչ, երաժիշտ, թատերագետ, արվեստագետ։ Բոլորովին պարտադիր չէ»։

Հարցին՝ ինքը տիրապետո՞ւմ է ոլորտին ամբողջությամբ, Մակունցն ասաց․ «Ես տիրապետում եմ, ոլորտին ամբողջությամբ, այո։ Խնդիրները կարողանալ հասցեագրելու և դրանց քայլ-քայլ լուծումներ տալու համար»։