Որոշել են համարժեք հակաքայլեր չձեռնարկել

Որոշել են համարժեք հակաքայլեր չձեռնարկել

Սերբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել Կոսովոյի հանդեպ համարժեք հակաքայլեր չձեռնարկել։ Հիշեցնենք, որ Կոսովոյի իշխանություններն իրենց հերթին սերբական բոլոր տեսակի ապրանքների համար սահմանել էին 100 տոկոսանոց մաքսատուրք։

Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում մենք որոշեցինք, որ համարժեք քայլերով չեն պատասխանի Պրիշտինային, քանի որ ցանկանում ենք լինել պատասխանատու եւ լուրջ գործընկերներ»,- մասնավորապես ասել է Վուչիչը։ Նա հավելել է, որ սերբ իրավապահները չեն կանգնեցնի կոսովական բեռնատար ու մարդատար մեքենաները, անհարկի դժվարություններ չեն ստեղծի Կոսովոյից ապրանքների ներկրմանը դեպի Սերբիա։