Գնացքի տակ ընկած դպրոցականը վեր է կացել ու գնացել տուն

Գնացքի տակ ընկած դպրոցականը վեր է կացել ու գնացել տուն

Մերձմոսկովյան շրջանում դպրոցական 13 տարեկան երեխան ընկել է գնացքի տակ։ Ու մինչ երկաթուղային կայարանի աշխատակիցները կկանչեին շտապ բուժ օգնություն, ու վերջինս էլ տեղ կհասներ, դպրոցականը պարզապես վեր է կացել ու գնացել տուն։ Այս մասին հայտնում է ռուսական «Ֆեդերալ պրես» լրատվական գործակալությունը։

Ականատեսները վկայել են, որ դպրոցականը եղել է ականջակալներով ու չի լսել լոկոմոտիվւ մոտենալը։ Բարեբախտաբար լոկոմոտիվն էլ դանդաղ է ընթացել, ու պարզապես թեթեւ հպվել է տղային՝ առանց լուրջ վնասվածքների։ Պարզապես որոշ ժամանակ տղան եղել է ուշագնաց։ Ավելի ուշ բժիշկները ոստիկանների հետ այցելել են տղային ու տարել հիվանդանոց։ Այնտեղ տղան կմնա մոտ մեկ ամիս, անհրաժեշտ բոլոր ստուգումները անցնելու համար։