Դիմում-բողոք՝ վարչապետին

Դիմում-բողոք՝ վարչապետին

Արդեն երրորդ անգամ ենք դիմում Ձեզ․ նախորդ երկու նամակները հասցեագրվել են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որտեղից ստացել ենք անհեթեթ պատասխաններ՝ Նարեկ Ղազարյանից։ Երրորդ դիմումը հասցեագրվել է քաղաքապետարան, որը երեք կառույցներից մեկն է՝ ԴԱՀԿ-ից, ԱՆ-ից՝ Միհրան Պողոսյանը, Գագիկ Սախոյանը, Դավիթ Բեգինյանը եւ ֆինանսների նախարարությունից Հայկ Դավթյանը կազմակերպված, ԳԱՊ-բնակշինի տնօրենին օգտագործելով՝ հափշտակել են մեր գույքը, որը գտնվում է Արամի փողոցի 72-80 հասցեի 16 հարկանի շենքի չորրորդ հարկում։

Դատարանների 18.06.2010 եւ 08.12.2011թթ․ վճիռները չկատարելու պատճառով զրկվել ենք մեր ունեցվածքից։ Վճիռների չկատարումը հովանավորվել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից։ Քանի որ մեր վճարած գումարի համաձայն չենք կարողանում ստանալ մեզ հասանելիքը, ուստի դիմում եմ Ձեզ՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու եւ որեւէ երկրի կացության կարգավիճակ ու քաղաքացիություն ստանալու համար։

Լիպարիտ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նատալյա ԱՎԱԳՅԱՆ