Պուտինը Էրդողանին հրավիրել է Ղրիմ

Պուտինը Էրդողանին հրավիրել է Ղրիմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Ղրիմ՝ մզկիթի բացման արարողությանը մասնակցելու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, Էրդողանը հրավերին դրական է արձագանքել։ «Թուրքիայի նախագահ Էրդողանին արդեն հրավիրել եմ։ Որքան հասկանում եմ, արձագանքը եղել է դրական։ Սակայն տեսնենք, թե ինչ կլինի իրականում, կունենա արդյոք ժամանակ եւ հնարավորություն գալու»,- ասել է Պուտինը՝ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։