Աղջկան ամուսնացրել են աճուրդի միջոցով

Աղջկան ամուսնացրել են աճուրդի միջոցով

Հարավային Սուդանում 17-ամյա աղջկան ամուսնացրել են՝ նրան «Ֆեյսբուքում» աճուրդի հանելով։ Աճուրդին էլ մասնակցել է հինգ տղամարդ։ Արդյունքում աղջկան ամուսնացրել են այն տղամարդու հետ, որը ամենաբարձր գինն է առաջարկել՝ 3 մեքենա, 10 հազար դոլար եւ 500 կով։

Հայտնի չէ, թե աղջիկը գո՞հ է արդյոք իր ամուսնությունից թե՞ ոչ, սակայն Հարավային Սուդանում նման ամուսնական աճուրդները սովորական երեւույթ են համարվում։