Հայտնի է դարձել մենամարտի ժամկետը

Հայտնի է դարձել մենամարտի ժամկետը

Հայտնի է դարձել Բացարձակ մենամարտների առաջնության չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի եւ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի մենամարտը։ Այն կլինի այն ժամանակ, երբ կլրանա մարզիկի եւ Բացարձակ մենամարտերի առաջնության միջեւ առկա պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

TMZ-ն էլ վկայակոչելով դաղստանցի չեմպիոնի մենեջեր Ալի Աբդել-Ազիզի հայտարարությունը՝ գրել է, որ Հաբիբը չի ձգտում խախտել Բացարձակ մենամարտերի առաջնության ղեկավար Դան Ուայթի որոշումը, որով նա արգելել է Հաբիբիբ մասնակցել այնպիսի մենամարտերի, որոնք տեղի են ունենալու բռնցքամարտի կանոններով։

Մեյվեզերն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է սպասել, մինչեւ համաձայնության ժամկետի լրացումը, որը տեղի կունենա հաջորդ տարի։