Պատրաստ է լայնամասշտաբ հարձակում սկսելու

Պատրաստ է լայնամասշտաբ հարձակում սկսելու

Իսրայելի պատրաստ է Գազայի սեկտորում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով իսրայելական բանակի նախկին հրամանատար, ներկայումս Իսրայելի Շինարարության նախարար Յոհավ Գալանթի հայտարարությունն այս առնչությամբ։

Նախարար Գալանթը համոզմունք է հայտնել, որ Գազայի սեկտորում եւս մեկ խոշոր ռազմական արշավ կիրականացվի, սակայն մանրամասներ ներկայացնելուց զերծ է մնացել։ Նա ասել է, որ «ավելի լավ է գործողությունների մասին խոսել դրանց սկսվելուց հետո, եւ ոչ թե մինչ սկսվելը»։

Միեւնույն ժամանակ նա կարծում է, որ ռազմական գործողությունների դիմելու սցենարը համարվում է ծայրահեղը եւ վատթարագույնը։ «Եթե նրանք ցանկանում են կռվել, մենք կհաղթենք նրանց, իսկ եթե ցանկանում են բանակցություններ երրորդ կողմի միջնորդությամբ, կլսենք նրանց»։

Անդրադառնալով Գազայի սեկտորում ՀԱՄԱՍ-ի գործունեությանը, իսրայելացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գազայի սեկտորում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվերին երկար չի մնացել։ «Նա իր կյանքի վերջալույսը կդիմավորի ծերանոցում»,- նկատել է Յոհավ Գալանթը։