Պատգամավորի օգնականին ձերբակալել են

Պատգամավորի օգնականին ձերբակալել են

Կիեւում ձերբակալել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի օգնականին՝ Վալերի Մոսիյկային։ Այս մասին հայտնում է Громадське-ն։ Հիշեցնենք, որ Սավչենկոն եւս գտնվում է բանտում։ Ձերբակալման ժամանակ տեղի է ունեցել բախում ոստիկանների եւ Մոսիյկայի կողմնակից ակտիվիստների միջեւ։ Ակտիվիստները փորձել են ազատել Մոսիյկային։ Օգնության են հասել հատուկ նշանակության 20 ջոկատայիններ։ Նադեժդա Սավչենկոյի քույրը՝ Վերան հայտարարել է, որ Մոսիյկայի գլխին իրավապահները հարվածել են դեռ ձերբակալումից առաջ, իսկ ձերբակալումը եղել է այն ժամանակ, երբ Մոսիյկան վերադառնալիս է եղել Միխայլովսկի հրապարակում իրականացված բողոքի ակցիայից։ Հիշեցնենք, որ ակցիան ի պաշտպանություն Սավչենկոյի, տեղի է ունենում ամեն կիրակի։