Տիգրան Սարգսյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

ԵԱՏՄ Տնտեսական բարձրագույն հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է Թաիլանդի վարչապետ Չան Օչայի հետ։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն, ըստ Տիգրան Սարգսյանի ունի ակտիվ գործակցություն ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես Վիետնամի եւ արդեն նաեւ Սինգապուրի հետ։

Նշենք, որ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի ժամանակ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։