«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նապոլին» ընդհանուր հայտարարի չեն եկել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նապոլին» ընդհանուր հայտարարի չեն եկել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ իտալական «Նապոլիի» հետ, Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի հարցում։ Այս մասին գրում է Football Italia-ն։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը, ըստ հրապարակման, պատրաստ է եղել սենեգալցի խաղացողի համար վճարել 90 միլիոն այն դեպքում, երբ իտալացիները պահանջել են 100 միլիոն եվրո։ Սա այն դեպքում, որ Կուլիբալիով հետաքրքրված է «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Նա դիմել է նույնիսկ ակումբի ղեկավարությանը, խնդրելով վճարել պահանջած գումարը։ Ի դեպ, Կուլիբալիով հետաքրքրվում են նաեւ «Բավարիան», «Բարսելոնան» «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։