Փոխնախարարը վթարի է ենթարկվել եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք

Փոխնախարարը վթարի է ենթարկվել եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք

Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Փոխնախարարին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Նա ստացել է բավականին ծանր մարմնական վնասվածքներ՝ գլխի եւ կրծքավանդակի շրջանում, նաեւ կոտրվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր։ Բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հայտնի է, որ փոխնախարար Գիորգաձեն ընթանալիս է եղել մեքենայով, եւ հարվածել է ծառին։ Ղեկին ինքն է եղել։