Նախագահը հրաժարվել է սպանության հետ կապված ձայնագրությունը լսել

Նախագահը հրաժարվել է սպանության հետ կապված ձայնագրությունը լսել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն տրամադրել են լիարժեք ինֆորմացիա կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ կապված, սակայն նա հրաժարվել է ձայնագրությունը լսել, քանի որ դրանք եղել են չափազանց դաժան։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ ԱՄՆ նախագահը այդ ձայնագրությունը որակել է սարսափելի, ահավոր։ «Չեմ ուզում լսել, որովհետեւ տառապանք պառճառող ձայնագրություն է։ Սարսափելի ձայնագրություն է։ Այն շատ դաժան է, կեղտոտ ու սարսռազդու»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Նախորդ շաբաթ, հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները փոխանցել են լրագրողի սպանության հետ կապված իրենց տրամադրության տակ եղած ձայնագրությունները ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Սաուդյան Արաբիայի գործընկերներին։ Ձայնագրությունը պարունակում է նաեւ լրագրողի սպանության պահը։ Հիշեցնենք նաեւ, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջին անհետացել էր այս տարվա հոկտեմբերի 2-ին Ստամբուլի սաուդական դեսպանատուն այցելելուց հետո։

Նախապես Սաուդյան Արաբիան հերքում էր, որ լրագրողը սպանվել է, սակայն հանրային եւ մեդիա ճնշման ներքո հոկտեմբերի 19-ին խոստովանել է, որ լրագրողը սպանվել է, ներկայացնելով իր վարկածը։ Նշենք, որ լրագրողի սպանության պատվիրատու է կասկածվում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը։