Արհեստական միս կարտադրեն

Արհեստական միս կարտադրեն

ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունը եւ Սննդամթերքի եւ դեղորայքի վերհսկողության ամերիկյան գործակալությունը (FDA) համաձայնեցնում են արհեստական մսի արտադրման կանոնները։ Արհեստական միսը մշակվելու է լաբորատոր պայմաններում։ FDA-ն զբաղվելու է կենդանական բջիջների հավաքման վերահսկողությամբ, իսկ նախարարության աշխատակիցները արդեն մակնշմամբ ու արտադրությամբ։

Նախնական տեղեկությունների համաձայն երկու գերատեսչական մարմինների միջեւ համաձայնագիրը այս առնչությամբ կկնքվի դեկտեմբերի 26-ին։ Երկու գերատեսչություններն էլ վստահ են, որ կկարողանան անվտանգ արհեստական միս արտադրել։ Նշենք, որ արհեստական մսի ստեղծման առաջին ծրագրեը իրականացվել է NASA-ի աստղանավորդների համար, դեռեւս 1995 թվականին։