Աշխարհի չեմպիոնը գնդակահարել է զինվորականին

Աշխարհի չեմպիոնը գնդակահարել է զինվորականին

Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետությունում Ռոսգվարդիայի լեյտենանտ է գնդակահարվել։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Սպանության մեջ կասկածվում է ձեռնամարտի աշխարհի չեմպիոնը։ Դեպքը տեղի է ունեցել Մախաչկալայի «Բեսթ» գիշերային ակումբում։

Զինվորականը չի եղել ծառայողական պարտականությունները կատարելիս։ Երկուսն էլ եղել են ալկոհոլ օգտագործած եւ մինչ հրազենի գործադրումը եղել է վեճ եւ ծեծկռտոց։ Զինվորականը մահացել է ստացած վիրավորումից։ Կասկածյալը դիմել է փախուստի եւ թաքնվել։ Կասկածյալի ինքնությունը բացահայտված է։ Պաշտոնական մեկնաբանություն տեղի իրավապահները դեռեւս չեն կատարել։