Յանուկովիչը հիվանդանոցում է հայտնվել

Յանուկովիչը հիվանդանոցում է հայտնվել

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շուրջ երեք շաբաթ կմնա հիվանդանոցում եւ պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի ասի։ Այս մասին հայտնել է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկոյին։

«Նա չի կարողանում շարժվել, նա ծանր վնասվածք է ստացել, նա առնվազն 21 օր կմնա հիվանդանոցում։ Մենք համապատասխան փաստաթղթերը կներկայացնենք դատարան»,-ասել է փաստաբանը։

Յանիկովիչը հոսպիտալացվել է Մոկվայում Սկլիֆոսովսկու անվան կլինիկայում։