Վերին Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել

Վերին Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում խցանման մեջ հայտնված մեքենաների խնդրին։

Նա, մասնավորապես, գրել է. «Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ: Լարսում առաջացած խնդրով դիմել է Հյուսիսային Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ եւ առողջապահության նախարարություններ: Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդնեին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք եւ շուկայական գներով դիզվառելիք:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ եւ անցակետի իշխանությունների հետ, մինչեւ վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»։