Ադրբեջանում ԱԺՃ առաջնորդին կդատապարտեն հանրային աշխատանքների

Ադրբեջանում ԱԺՃ առաջնորդին կդատապարտեն հանրային աշխատանքների

Նախօրեին չարտոնված երթ կազմակերպելու եւ առաջնորդելու մեղադրանքով ձերբակալված Ադրբեջանի ժողճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այսօր կկանգնի Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանի առջեւ:

Նա մեղադրվում է վարչական իրավախախտումների մեջ: Եթե դատարանը Քերիմլիի մեղավոր ճանաչի, ապա նա կամ կենթարկվի դրամական տուգանքի, կամ կդապարտվի հանրային հարկադիր աշխատանքների, կամ երկամսյա վարչական կալանքի: