«Բարսելոնան» հետաքրքրված է վրացի կիսապաշտպանով

«Բարսելոնան» հետաքրքրված է վրացի կիսապաշտպանով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում վրացի կիսապաշտպան Գեորգի Չաքվետաձեի հանդեպ։ Այս մասին գրում է Sport.es-ը։ Ըստ հրապարակման, 19-ամյա կիսապաշտպանի խաղին բավական տեւականորեն հետեւել են կատալոնական ակումբում եւ հատկապես հավանել Վրաստան-Անդորա հանդիպման ընթացքում Չաքվետաձեի խաղը։

Նշենք, որ վրացի մարզիկը հանդես է գալիս նաեւ բելգիական «Գենտի» կազմում։ Ներկա սեզոնին նա մասնակցել է 20 հանդիպումներում եւ ունեցել 20 գոլ։