Ովքեր են նավթի համաշխարհային շուկայում գին թելադրողները

Ովքեր են նավթի համաշխարհային շուկայում գին թելադրողները

Ամերիկյան Bloomberg պարբերականի համաձայն, ՕՊԵԿ-ը կորցրել է համաշխարհային նավթային շուկայի հանդեպ իր վերահսկողությունը, որպիսին ունեցել է միշտ, եւ ներկայումս շուկայում գին թելադրողները երեք մարդիկ են ընդամենը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը։ Ըստ հրապարակման, հենց այս երեք անձինք էլ 2019-ին որոշելու են  նավթի գները համաշխարհային շուկայում։ Ընդ որում, ինչպես նկատում է պարբերականը, սրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերն ու նպատակներն է հետապնդում։ «Այն դեպքում, երբ ՕՊԵԿ երկրները փորձում են մշակել ընդհանուր նպատակներ ու ռազմավարություն, Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան շարունակում են գերակշռող դիրքեր ունենալ գլոբալ մատակարարումների ոլորտում։ Այսօր նրանք արդյունահանում են ավելի շատ նավթ, քան մնացած ՕՊԵԿ 15 անդամ պետությունները միասին վերցրած։ Նրանք բոլորն էլ ռեկորդային քանակությամբ նավթ են արդյունահանում եւ կարող են հաջորդ տարի ավելացնել իրենց արդյունահանման ծավալները»,- գրում են պարբերականի վերլուծաբանները։ Հիշեցնենք սակայն, որ նավթի աստիճանական գնանկման ֆոնին Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ 500 հազար բարել օրական ծավալով կկրճատի իր նավթի արդյունահանումը սկսած հաջորդ ամսվանից եւ նախազգուշացրել է, որ գործընկերներն էլ պետք է օրական 1 միլիոն բարելով կրճատեն արդյունահանման իրենց ծավաները։ Այս նախազգուշացումը, սակայն եւ Մոսկվայում եւ Վաշինգտոնում ընդունվեց բավականին սառն կերպով։ Պարբերականը եզրակացնում է, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգումը նաեւ հաջորդ տարի միակ հնարավորությունն է պահպանել գինը այն մակարդակում, որը ձեռնտու է Էր-Ռիյադին։ Սակայն այստեղ սաուդցիները դեռ պետք է հանդիպեն Թրամփի զայրույթի եւ Պուտինի անտարբերությանը եւ կարողանան դրանք դիմագրավել։