Իրանը սպառնում է չեղարկել համաձայնագիրը

Իրանը սպառնում է չեղարկել համաձայնագիրը

Իրանը սպառնում է, որ դուրս կգա Միջուկային գործարքի համաձայնագրից, եթե այն հարվածի իր տնտեսական շահերին։ Այս մասին հայտարարել է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։

Այս մասին հայտնում է ICANA լրատվական գործակալությունը։

Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ եթե Թեհրանի տնտեսական շահերը հաշվի չառնվեն, եւ Իրանը վնասներ կրի, որոնք բխում են համաձայնագրից եւ որոնց մասին տեղյակ են ինչպես ԵՄ-ում, այնպես էլ մյուս երկրներում, ապա Թեհրանը պարզապես դուրս կգա համաձայնագրից։ Նախարար Զարիֆը մանրամասնել է, որ մինչ այսօր դեռ ոչ մի պետություն չի փորձել ամերիկյան սանկցիաները շրջանցող մեխանիզմներ կյանքի կոչել։