Թուրքական օդուժը գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում

Թուրքական օդուժը գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում

Թուրքական ռազմաօդային ուժերը հարվածել են քրդական հենակետերին Հյուսիսային Իրաքի Մեթինի շրջանում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ըստ թուրքական ռազմական գերատեսչության փոխանցման, օդային հարվածների ընթացքում ոչնչացվել են քրդական խմբավորումներին պատկանող զինապահեստներ, ապաստարաններ եւ կրակակետեր։ Գործողությունների ընթացքում բացի ավիացիայից, գործել են նաեւ հրետանին եւ հարվածային ուղղաթիռներն ու դրոնները։