Մենք այս ամեն ինչի հետ կապ չունենք․ Լեւոն Քոչարյան

Մենք այս ամեն ինչի հետ կապ չունենք․ Լեւոն Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը:

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճ եկավ նաեւ Քոչարյանի որդին՝ Լեւոնը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ է հանդիպել «Մարտի մեկին» սպանված Գոռ Քլոյանի հոր հետ՝ Սարգիս Քլոյանին:

Անդրադառնալով գործին՝ Լեւոն Քոչարյանը նշեց․ «Մի տարի ա անցել, ինչ-որ մեղադրանք տեսե՞լ եք սպանության հետ կապված: Ես շատ ուրախ եմ, որ էս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավարությամբ լսել, առաջին հերթին սպանվածների հարազատները: Այդ մարդկանց գլուխն են մտցրել»:

«Առաջին շահագրգիռ անձն ենք, որ էս ամեն ինչը անցնի եւ մարդիկ հասկանան, որ մենք այս ամեն ինչի հետ կապ չունենք»,-եզրափակեց նա: