Կա քաղաքական պատվեր, պետք չի խելք ունենալ, որ հասկանալ՝ ինչ է կատարվում․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

Կա քաղաքական պատվեր, պետք չի խելք ունենալ, որ հասկանալ՝ ինչ է կատարվում․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

«Անդամահատման մասին հայտարարում  է բժիշկ-մասնագետը, Գրիգորյանի առողջական վիճակին այնպիսին է, որ եթե նախանցած դատական նիստին դատավորը կարող էր ասել, որ նա դատական նիստին ներկա է, խոսում է այն մասին, որ խափանման միջոցը չպետք է փոխվի, հիմա ներկա չէ։ Կարծում եմ՝ գնալով ինչ եզրահանգման կգա հանձնաժողովային փորձաքննությունը, բայց փաստ է, որ Մանվել Գրիգորյանի առողջական  վիճակը վատանում է»։ Այս մասին այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն՝ անդրադառնալով հայտարարություններին , թե հնարավոր է անդամահատում կատարվի։

Խոսելով նաեւ նախկին կատարված բժշկական փորձաքննությունների մասին, ասաց, որ դրանք կատարվել են խախտումներով․ «Փորձաքննությունը անցկացվել է ոչ ստանդարտ ռեժիմում։ Հունվար ամսին աշխատանքային օրերից հետո, մինչեւ այդ բժշկական հիմնարկներում գտնվելու ժամանակ, վերահսկվել է եւ հատուկ ծառայությունների կողմից, եւ ղեկավար կառույցների կողմից։ Բժշկական ղեկավարները հատուկ «զգուշավորություն» են դրսեւորել, որը արտահայտվել է հետեւյալ բառակապակցությամբ կամ նախադասության մեջ․ «Ուշադիր եղեք, հանկարծ ավել բան չգրեք։ Ավելի լավ ա եղածից մի բան պակաս գրեք, չընկնենք շառի մեջ»։ Էդ նախադաություն ես բազմիցս լսել եմ»։

Հարցին, թե ինչո՞ւ է հասարակությունը ուրախանում Գրիգորյանի հիվանդությամբ, կալանքով, պաշտպանը պատասխանեց․«Քաղաքական պատվերով պայմանավորված, կարո՞ղ է օբյեկտիվ իրականություն է։Կա քաղաքական պատվեր, պետք չի խելք ունենալ, որ հասկանալ՝ ինչ է կատարվում։ Կա պահանջ, որը հանրային չի, մարդկային չի,հատուկ ուղղորդված վերաբերմունք է»։