Սիլվա Համբարձումյանը վճարել է Ծաղկաձորի առանձնատան գույքահարկը

Սիլվա Համբարձումյանը վճարել է Ծաղկաձորի առանձնատան գույքահարկը
Սիլվա Համբարձումյա

Գործարար Սիլվա Համբարձումյանին, որը կարևորագույն վկա է Սամվել Մայրապետյանի, Արամ Հարությունյանի գործերով, Ծաղկաձորի համայնքապետարանը դատի էր տվել 750 դոլարին համարժեք գույքահարկ չվճարելու համար։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանն ասաց․ «Վճարել եմ 400 հազար գույքի, 215 հազար էլ՝ հողի, կարող եմ անդորրագիրը նկարեմ, ուղարկեմ, հենց Ծաղկաձորի «Արարատ» բանկում վճարումս կատարել եմ»։

Ըստ Սիլվա Համբարձումյանի՝ ինքը տեղյակ չի եղել գույքային պահանջների մասին, որ օրն իրեն տվել են, գնացել է, վճարել։ «Տվել են իմ հարևանին, որ կողքի հարևանն ինձ փոխանցի, չի փոխանցել, ինքս եմ գնացել անձամբ, ասել եմ՝ ինչու՞ չեք ուղարկում գույքահարկի ու հողի հարկի վճարները, ասում են՝ բա տվել են Մարիետային, ասում եմ՝ Մարիետան ինձ չի տվել»,- մանրամասնեց նա։