Մայրը դաժանորեն ծեծել է երեխային Կոստրոմայում

Մայրը դաժանորեն ծեծել է երեխային Կոստրոմայում

Կոստրոմա քաղաքում մայրը դաժանորեն ծեծել ու մազրից բռնած փողոցով քարշ է տվել իր երեխային։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես է մայրը ուժգին հարվածում տղա երեխային, մազերից բռնած քարշ տալիս նրան փողոցով, իսկ երեխան բարձր ձայնով լացում է։ Նույնիսկ փողոցի անցորդներից մեկը փորձում է միջամտել եւ պահանջում դադարեցնել երեխայի հանդեպ այդ չտեսնված բռնությունը, սակայն մայրը հակադարձում է եւ շարունակում ծեծել երեխային։ Իրենց բնակարանի շենքի շքամուտքի մոտ մորն ու որդուն բաժանում են հարեւանները։ Մայրը անդրդվելիորեն պահանջել է չմիջամտել եւ թույլ տալ իր երեխային դաստիարակել իր ձեւով։ Կադրերը համացանցում հրապարակելուց հետո դեպքով սկսել են հետաքրքրվել իրավապահները։